ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Միջանցքը տալու ամենահավանական տարբերակը պայմանավորված պատերազմն է

Միջանցքը տալու ամենահավանական տարբերակը պայմանավորված պատերազմն է
09.03.2024 | 13:48

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «թյուրքական աշխարհի» դարաշրջանը կսկսվի «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:

Միջանցքը տալու ամենահավանական տարբերակը պայմանավորված պատերազմն է, ինչի փորձն ունեն ՀՀ իշխանությունները և գերազանց կատարեցին Արցախի դեպքում՝ թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ ռազմական:

Տարածաշրջանում Արևմուտքին (Թուրքիա) մի զսպող ուժ կա, և դա Ռուսաստանն է, ինչը նշանակում է, որ սա արվելու է Ռուսաստանի համար նոր ռազմական օջախներ ստեղծելու տրամաբանությամբ:

Այս պահին ամենահավանական «խնդրի օջախ» կարող է լինել Մերձդնեստրը՝ պայմանավորված Ռուսաստանի կողմից Օդեսայի ազատագրման գործողությամբ. երբ Ռուսաստանը սկսեց Օդեսայում գործողություն իրականացնել, Արևմուտքը Ռուսաստանի համար խնդիր կստեղծի Մերձդնեստրում՝ Մոլդովայով, ինչին սինխրոն կփորձեն ապակայունացնել Հարավային Կովկասը՝ Ադրբեջանով:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 3605

Մեկնաբանություններ